Երևանը Հայաստանի 70 %-ն է՝ բոլոր ոլորտների և ռեսուրսների հաշվարկով ու բնակչության թվաքանակով: Շատ վատ է, բայց փաստ, որ երկիրը դարձել է քաղաք պետություն, և դեռ այդ իրողությունը ամրապնդվում է. բնակելի շինարարության տեմպերը դրա ապացույցն են: Քաղաքային ավագանու համամասնական կուսակցական ընտրակարգը փաստացիորեն դարձել է համապետական նշանակության գործընթաց:
Կարդացեք շրշափակված Արցախի Վերին Հոռաթաղ գյուղի գյուղապետ Գրիշա Մարտիրոսյանի խոսքը.
«Լավ, ենթադրենք՝ շատ կերանք, հետո որտե՞ղ ենք ապրելու: Քիչ կուտենք, բայց հայրենիք կունենանք»:
Հայ վրիժառուները չխնայեցին ոչ միայն հայության հայտնի գլխակերներին, այլև նրանց, որոնց ազգի դшվшճшն ենք անվանում:
Հայոց ցեղասպանության տարիներին, ցավոք, եղել են նաև հայազգի այդպիսի ստահակներ, որոնց ազգանունները ևս ներառված էին «Նեմեսիս» գործողության շրջանակներում:
Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին մեկ հիմնական ձայն է բարձր հնչում` լռության ձայնը: Իր երկու տեսակներով` աղմկոտ ու անաղմուկ: Պատճառները տարբեր են` անզորությունից մինչև դեպրեսիա և այլն: Աղմուկի մեջ էլ առավելապես գերիշխում է ամեն ինչ ասված լինելու ու խոսքի բացարձակ արժեզրկման իրողությունը: Ես նախընտրում եմ լռության անաղմուկ տեսակը, բայց խեղդող այս ապատիայի մեջ ուզում եմ խախտել լռությունը` շնորհակալություն հայտնելու համար: Արցախում ապրող արցախցիներին:
Էն որ Ալիևը հիմա դրել ու Ադրբեջանից Նախիջևան ճանապարհ է ուզում, որ Սյունիքն ու Սևանն է ուզում, որ Երևանն է ուզում, որ ցանկանում է ադրբեջանցիներով` յանի փախստականներով լցնել Հայաստանը, լրիվ ճիշտ է անում որպես իր երկրի շահերն առաջ տանող։
Գետանցի մոտ մեկը խնդրում է աշխատողին, թե՝ փող չունեմ, բայց խնդրում եմ ինձ էլ անցկացնել գետի մյուս ափը։
Աշխատողն էլ թե՝ եթե փող չունես, քեզ համար ի՞նչ տարբերություն, թե գետի որ ափին ես։
Հիմա մերն է՝ Արևելքն է լա՞վ, թե՞ Արևմուտքը։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...